Փորձել են հրկիզել Շահեն Պողոսյանի ավտոմեքենան

Փորձել են հրկիզել  Շահեն Պողոսյանի ավտոմեքենան

Ս.թ. նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշեր՝ ժամը 3-ի սահմաններում, չարագործները փորձել են հրկիզել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Շահեն Պողոսյանի անձնական օգտագործման ավտոմեքենան:



Ավտոմեքենան մասամբ է այրվել, քանի որ դեպքի վայր ժամանած հրշեջ խումբը հասցրել է մարել կրակը: Մեքենայի վրայից պոկել են նաև «100-ամյակը առանց ռեժիմի» գրությամբ ինքնասոսնձվող պիտակը:



Շահեն Պողոսյանի ավտոմեքենան կայանված է եղել Նալբանդյան փողոցի վրա՝ ԱԱԾ-ի շենքի դիմաց: Ուժեղացված մշտական հսկողության և տեսադիտարկման տակ գտնվող տարածքում նման արարքի կատարումը, որը զուգորդված է ավտոմեքենայի սեփականատիրոջ քաղաքական գործունեությունը խորհրդանշող գրությամբ պիտակը պոկելով, հուշում է, որ, ամենայն հավանականությամբ, այդ արարքի շարժառիթն անձնական չէ:



«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը ընդունում է նաև այսօրինակ մարտահրավերները և հավաստիացնում, որ անկախ ամեն ինչից, Շարժումը 2015 թ. ապրիլի 24-ին ոտքի է հանելու մեր ժողովրդին և հեռացնելու է ռեժիմին:



Նախախորհրդարան