ՀՀԿ-ն քննարկել է ներկուսակցական և ներքաղաքական հարցեր

ՀՀԿ-ն քննարկել է ներկուսակցական և ներքաղաքական հարցեր

Քիչ առաջ ավարտվեց իշխող Հանրապետական կուսակցության գործադիրն մարմնի նիստը: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարամազանովը՝ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր:



Հարցին՝ քննարկվե՞լ է արդյոք փոխվարչապետի հարցը, Շարմազանովը բացասական պատասխան է տվել: Իսկ երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու՞ է այսքան ձգձգվում՝ ՀՀԿ խոսնակը հորդորեց դանդաղ շտապել:



Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության նախագիծը բերելուն, Շարմազանովն ընդգծեց, որ ոչ միայն խիստ կասկածում է, թե այդ գործընթացը հաջողությամբ կավարտվի, այլև որ ինչ-որ լուրջ առաջընթաց կունենա: Նա հավելեց, որ արդեն իսկ կան քաղաքական ուժեր, որոնք բացասաբար են խոսում այդ գործընթացի առնչությամբ, և նրանց օրակարգում այդպիսի խնդիր չկա: