Պետությունից էլ առաջ

Պետությունից էլ առաջ

ՀՅԴ բյուրոյում լարված հարաբերությունները պայմանավորված են առաջիկայում ՀՅԴ Ընդհանուր ժողովում տեղի ունենալիքով եւ Բյուրոյի նոր կազմով: Ինչպես նաեւ ՀՅԴ հայաստանյան կառույցի՝ Գերագույն մարմնի կրավորական պահվածքով եւ իշխանության հետ որոշ հարցերում համագործակցության հանգամանքով, որը «հղի է ապագայում իշխանությունների հետ կոալիցիա կազմելու հեռանկարով»:



Կրկին հառնել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին փոխելու խնդիրը, եւ կրկին այդ պաշտոնին հավակնում է ՀՅԴ ԱՄՆ ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը:



Մեր տեղեկություններով, Մարգարյանին սատարում են «հայաստանակենտրոն» ընկերները, իսկ Վիգենին` դրսի դաշնակցականները: Այնուհանդերձ, հարաբերությունների լարման ամենակարեւոր «պահը» շատ ավելի նուրբ է. դրսի կառույցները գտնում են, որ իրենք դրսում շատ ավելի կուռ կառույց են, քան Հայաստանում է, եւ որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրերին Դաշնակցությունը պետք է լինի միջոցառումների կազմակերպման առաջին գծում, նույնիսկ` պետությունից առաջ, սակայն ներառնված չեն բավարար չափով:



Կզիջի՞ Հրանտն այդքան տարիների իր դիրքերն Ընդհանուր ժողովում՝ հարցրինք մեր զրուցակցին: «Կախված է նրանից, թե ով դրսից կընտրվի Ընդհանուր ժողովում, եւ ներկայացուցչական ինչ կազմ կձեւավորվի ընդհանուր առմամբ»: