Ասատրյանը նորմալ է վերաբերվում վարչապետի «ուրույն» դիմելաձևին

Ասատրյանը նորմալ է վերաբերվում վարչապետի «ուրույն» դիմելաձևին

Ինչպե՞ս եք վերաբերվում կառուցվածքային փոփոխություններին՝ հարցրինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: «Դրական, շատ դրական»: Բա որ այն Ձեզ նույնպե՞ս հարվածի. ասում են` Ձեզ կմիավորեն առողջապահության հետ: «Եթե աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը կպահանջի լրացուցիչ փոփոխություններ, բնականաբար, պետք է իրականացնել»: Խելոք` զինվորի նման կենթարկվե՞ք, ոչ բողոք, «ոչ արցունք, ոչ լաց»: «Ցանկացած փոփոխության նկատմամբ ես ունեմ իմ կարծիքը եւ անհրաժեշտության դեպքում կներկայացնեմ»: Դե՜մ եք: «Միանալու եւ չմիանալու մասին ես ոչնչից տեղյակ չեմ»:



Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ վարչապետը երբեմն «ուրույն» ոճով է դիմում կառավարության անդամներին, այդ թվում` Ձեզ: «Ես կարծում եմ` կառավարության ղեկավարի եւ անդամների միջեւ նորմալ աշխատանքային հարաբերություններ են... աշխատանքային հարաբերությունները պետք չէ որեւէ այլ բաների հետ խառնել»: