Իվանիշվիլիի մասնակցությամբ թոք շոուն էկրան կբարձրանա հունվարին

Իվանիշվիլիի մասնակցությամբ թոք շոուն էկրան կբարձրանա հունվարին

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի մասնակցությամբ թոք շոուն եթեր կհեռարձակվի հավանաբար 2015 թվականի սկզբին: Այս մասին IPN գործակալությանը հայտնել է հրապարակախոս Վասիլ Մագլապերիձեն, որը մասնակցում է հաղորդման նախապատրաստմանը: Նրա խոսքով՝ GDS հեռուստաընկերության մոդիֆիկացման գործընթացի ժամանակավոր հետաձգումը ոչինչ չի փոխի:



«Մոդիֆիկացիայի գործընթացը հետաձգվել է ժամանակավորապես, այլ ոչ ընդմիշտ: Թոք շոուն եթեր կհեռարձավի այն ժամանակ, երբ հեռուստաալիքը կմոդիֆիկացվի ընդհանուր հեռուստահեռարձակման համար»,-հայտարարել է նա:



Նրա խոսքով՝ թոք շոուն ծրագրվում է թողարկել Նոր տարուց հետո:



Վրաստանի հեռահաղոդակցական հարցերի կարգավորման ազգային հանձնաժողովը ժամանակավորապես դադարեցրել է GDS հեռուստաընկերության հեռարձակման լիցենզիայի մոդիֆիկացման գործընթացը: Ինչպես պարզաբանել է հանձնաժողովը, խոսքը ժամանցայինից ընդհանուր հեռարձակման անցնելու մասին է: Գործընթացը դադարեցվել է հեռուստընկերության հայտարարության հիման վրա: GDS-ում պարզաբում են, որ պահանջը պայմանավորված է տեխնիակական խնդիրներով: