Բրիտանացի լրագրողը «թղթակցել» է իսլամիստների մամուլին

Բրիտանացի լրագրողը «թղթակցել» է իսլամիստների մամուլին

ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) խմբավորման գրոհայինները համացանցում հոդված են հրապարակել, որը, ենթադրաբար, գրել է նրանց մոտ գերի պահվող բրիտանացի լրագրող Ջոն Քենթլին։ Հոդվածում ԱՄՆ նախագահ Բարաք Օմաբային կոչ է արվում չմիջամտել իրադարձություններին Մերձավոր Արևելքում: Այս մասին հայտնում է Iraqi News առցանց թերթը:



Հաղորդվում է, որ «Եթե ես հիմա ԱՄՆ նախագահը լինեի» (If I Were The U.S. President Today) վերնագրով հոդվածը հրապարակվել է ԴԱԻՇ-ի Dabiq կոչվող ամսագրում: Հոկտեմբերին ամսագրում արդեն հրապարակվել է Քենթլիի անունով ստորագրված նյութ, որում հեղինակը բրիտանական կառավարությանը կոչ է արել իր ազատման հարցով բանակցություններ վարել:



«Եթե ես հիմա ԱՄՆ նախագահը լինեի, ամենայն հավանակաանությամբ, կանջատեի իմ բջջային հեռախոսը, կփակեի օվալաձև գրասենյակի (Սպիտակ տան) բոլոր դռները և կգնայի գոլֆ խաղալու՝ միջամտելու փոխարեն (իրադարձություններին Մերձավոր Արևելքում)»,- ասվում է Քենթլիի հոդվածում: Նա նաև ԱՄՆ կառավարության գործողությունները համեմատել է «ռոբոտի հետ, որը մշտապես կատարում է գործողությունները ոչ ճիշտ հերթականությամբ՝ չնայած տերերի հակառակ հրամանին»: