Մոլդովայում ռուսամետ ուժերի հաղթանակը անհարմար վիճակի մեջ կդնի Արևմուտքին

Մոլդովայում ռուսամետ ուժերի հաղթանակը անհարմար վիճակի մեջ կդնի Արևմուտքին

Մոլդովան դարձել է Ռուսաստանի և Եվրոպայի հակամարտության նոր հիմնական կենտրոն, գրում է The Wall Street Journal-ը:



Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քիշնևի Վերաքննիչ դատարանը խորհրդարանական ընտրությւոններից հեռացրել է «Հայրենիք» կուսակցությանը, որը գլխավորում է ծագումով մոլդովացի ռուս բիզնեսմեն Ռենատո Ուսատին: Հաղորդվում էր նաև, որ նոյեմբերի սկզբին նախկին առաջին փեխվարչապետ Իգոր Դոդոնը՝ սոցիալիստների կուսակցությունից, նախկին վարչապետ Զինաիդա Գրեչանայի հետ կրեմլյան հանդիսություններից մեկի ժամանակ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. պաշտոնական տվյալներով՝ խոսել են Ռուսաստանում Մոլդովայի քաղաքացիների աշխատանքի մասին:



Մոլդովայում ընտրությունները նշանակված են նոյեմբերի 30-ին: Ներկայումս Արևմուտքը «դիմակայում է Քիշնևն իր ազդեցության գոտի վերադարձնելու Մոսկվայի փորձերին», ասվում է հոդվածում:



Եվրոպամետ բլոկի հաղթանակը «կցեմենտապատի» Մոլդովայի արևմտյան կողմնորոշումը, նշում է պարբերականը և դիվանագետներին ու մոլդովացի քաղաքական գործիչներին հղում անելով հավելում, որ կշռի նկատելի տարբերության բացակայությունը կամ ռուսամետ կուսակցությունների հաղթանակը «անհարմար» կլինի Արևմուտքի համար: