Կարգավորում չտեսնելու դեպքում Ֆրանսիան կճանաչի Պաղեստինի անկախությունը

Կարգավորում չտեսնելու դեպքում Ֆրանսիան կճանաչի Պաղեստինի անկախությունը

Փարիզում աջակցում են երկամյա ժամկետը որպես պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջնական կարգավորման կողմնորոշիչ: ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը: Նա նաև հնարավոր է համարել, որ բանակցությունների տապալման դեպքում Ֆրանսիան ճանաչի Պաղեստինի պետականությունը:



«ՄԱԿ-ում մենք մեր գործընկերների հետ աշխատում ենք, որպեսզի փորձենք Անվտնագության խորհրդի բանաձև ընդունել բանակցությունների վերսկսման և ավարտի նպատակով, որոնց դեպքում հաճախ հիշատակվում է 2 տարի ժամկետը»,- պաղեստինյան խնդրի վերաբերյալ խորհրդարանական բանավեճի ժամանակ Ազգային ժողովում ասել է Ֆաբիուսը:



Ֆաբիուսը նշել է, որ Ֆրանսիայի կառավարությունն աջակցում է այդ ժամկետները: «Մենք ուզում ենք խուսափել անվերջ բանակցություններից, ուստի անհրաժեշտ է հաստատել գրաֆիկը,- հավելել է նախարարը:- Իսկ գրաֆիկի բացակայության դեպքում ինչպե՞ս որևէ մեկին համոզել, որ խոսքն առանց իրական հեռանկարների հերթական գործընթացի մասին չէ»: