Որեւէ լուծում չառաջարկվեց, ընդամենը խոստումներ

Որեւէ լուծում չառաջարկվեց, ընդամենը խոստումներ

Դրամի անկման հարցով ոչ իշխանական խմբակցությունների հրավիրած արտահերթ փակ նիստի մասին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը որոշ մանրամասներ հայտնեց՝ պարզաբանելով, որ իշխանությունը ցանկացել է փակ նիստ, որպեսզի չմեծացնի առանց այն էլ հանրության մոտ առկա խուճապային տրամադրությունները. «Բայց ինչ որ ասվեց, մենք բոլորս էլ տեսնում ու հասկանում էինք: Համենայնդեպս, այդպես էլ հստակություն չմտավ, թե ինչ գործիքներ ունեն կիրառելու, որ կարողանան կանխել դրամի անկումը: Որեւէ լուծում չառաջարկվեց, ընդամենը խոստումների մակարդակով հայտարարություններ հնչեցին, որ վերահսկում ենք, ինչն են պատճառները, որ այսպիսի իրավիճակ է ստեղծվել: Բայց մենք դա գիտեինք, որ մեր տնտեսությունը լուրջ կախվածության մեջ է ռուսական տնտեսությունից, անկախ նրանից՝ մենք ԵՏՄ կմտնեինք, թե ոչ»: