Որ անող էիք, խի՞ մի քանի օր առաջ չարիք…

Որ անող էիք, խի՞ մի քանի օր առաջ չարիք…

Վարչապետը «Զովք» մտավ, ես էլ մինուտի տարբերությամբ դուրս էի եկել: Տնիցս մինչև խանութ երկու ոտի ճամփա է: Ինչ որ թանկ գնով առել ու տուն էի տանում, ինքը մինուտչնի էժանացրեց: Որ անող էիք, խի՞ մի քանի օր առաջ չարիք, խի՞ մի քանի ժամ առաջ չարիք, որ էս ժողովուրդը աշխատասեր մրջյունի նման խանութում ինչ կար- չկար, տուն չկրեր: Խի՞ թանկ ու կրակ գնով, մարդկանց խուճապահար անելով, «ապրանքները սաղացրիք», հետո երբ զաստոկի տակից էին տալիս, հայտնվեցիք՝ ձուն քանիսո՞վ եք ծախում կամ հացն ի՞նչ արժե: Գները լսելով, դիտողություն արիք՝ չէ՜, չի կարելի… Դուք «Զովք» մտաք, ես «Զովք»-ից գնումներ կատարած գնում էի տուն: Չգիտեմ՝ ինչքան կորցրինք «Զովք»-ում կամ մնացած խանութներում, քանի օր թալանվեցինք ու նաղդ փողով ինչքան կրվեցինք, բայց ոչ մեկը չկար, որ թալանողի ձեռքը բռներ ու ասեր՝ ստոպ եղբայր: Մի ռեյդ թալանվելուց հետո զարմանում եմ, որ մարդիկ փոխանակ խոսեն թալանչիներին պատժելու մասին, ասում են՝ օխա՜յ, վարչապետը ձուն էժանացրեց, պեսոկն էլ գնալով էժանանում է: Տեսնես, որ նման խոսողներին լցնեն պեսոկով լիքը պարկի մեջ՝ աչքները կկշտանա՞… Մեկը հաշվարկ չի անու՞մ, թե էս ընդհանուր թալանի մեջ ժողովուրդն ինչքան կորցրեց: Այդ կորցրածը ե՞տ է տալու վարչապետը, որ այդպես ծափ ու ծիծաղ եք բռնել ու պարում:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ