Միակ «իրեղեն» ապացույցը Գաբրիելյանի լուսանկարն է

Միակ «իրեղեն» ապացույցը Գաբրիելյանի լուսանկարն է

Մոտ մեկ ամիս է, ինչ ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը ստանձնել է միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնը, բայց մինչ օրս այս նախարարությունը ոչ կառուցվածք ունի, ոչ աշխատակազմ: Կառավարության կայքում սույն նախարարության մասին պատմող միակ «իրեղեն» ապացույցը Գաբրիելյանի լուսանկարն է, անգամ նրա կենսագրական տվյալները, նախարարության հասցեն, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը հարկ չեն համարել ներկայացնել կայք-էջում: Թեպետ կառավարությունում խոսվում է, որ այս նախարարության համար տնտեսագետներից ու ֆինանսիստներից ձեւավորված մեծ խումբ են պատրաստում, բայց միայն հաջորդ տարի Գաբրիելյանի ղեկավարած կառույցը «միս ու արյուն» կստանա: