Նոր հեքիաթ՝ Ջերմուկի համար

Նոր հեքիաթ՝ Ջերմուկի համար

2015-ը իշխանությունների համար կնշանավորվի եւս մեկ առողջարանային-հյուրանոցային համալիրի բացմամբ, որը թերեւս ամենաթանկերից կլինի Հայաստանում: Ջերմուկում, բազմաթիվ ծառերի կտրման «գնով», վերջապես կբացվի «Հայաթը», որի վրա, ըստ սեփականատեր Սամվել Սարգսյանի, ներդրվել է 20 միլիոն դոլար. «Ինչ վերաբերում է Ձեր նշած ծառերը կտրելուն, ապա տնկվել ու տնկվելու են ավելի թանկարժեք ու ավելի մեծ քանակով ծառեր, ի վերջո, հաշվի առեք, որ ամերիկյան բրենդ է բերվում մարզ` 150 աշխատատեղով, իսկ աշխատավարձերը կսկսվեն 200 հազար դրամից»:



Ո՞վ պիտի գա էստեղ հանգստանալու, հրեն` ճոպանուղու աշխատողները տնքում են, որ սարի ձյունը մաքրել են, հրաշք սահուղի սարքել, սակայն ոչ այս, ոչ էլ անցած տարի մարդ չի եկել: «Կգան, համաշխարհային բրենդ է մուտք գործում, ինքներս արդեն որոշակի պայմանավորվածություններ ունենք դրսի մեր կոմպանյոնների հետ»: Եվ, այնուհանդերձ, անչափ շատ երկարեց առողջարանի կառուցումը, նախատեսված էր 2012-ին բացել, բացում եք 2015-ին: «Ներդրման խնդիրներ կային»: Ի դեպ, երբ Ջերմուկի մնացյալ առողջարանների սպասարկող անձնակազմին տեղեկացրինք, որ «Ջերմուկ հայաթում» աշխատավարձերը կսկսվեն 200 հազար դրամից, չհավատացին. «Հիմա էդպես ասում են, հետո չեն տա, եթե իրենք կարող են 100 հազարով նորմալ աշխատողներ գտնել, ինչո՞ւ պետք է 200 հազար տան»: