Համբույրի հետեւանքը

Համբույրի հետեւանքը

«Համայնքը զորավո՜ր է, համայնքը ներո՜ւմ է»,- արտաբերեց ՀՀԿ-ական «ծերերից» մեկը, երբ խորհրդարանի միջանցքով դեպի իր աշխատասենյակ էր շտապում Հովիկ Աբրահամյանի թեթեւ ձեռքով ՀՀԿ Արարատի կառույցի ղեկավար դարձած, Արգամիչի մորաքրոջ թոռ Կարինե Պողոսյանը: Պարզվում է` ՀՀԿ-ականները մինչ օրս չեն մարսում «միջադեպը», որը տեղի էր ունեցել խորհրդարանում` ԵԱՏՄ պայմանագրի խորհրդարանական լսումների ժամանակ. Կարինե Պողոսյանը, մի պահ մոռանալով, որ խորհրդարանում է, անչափ մեծ ջերմությամբ ողջագուրվել, բարեկամաբար համբուրվել է իրեն դեմ դիմաց դուրս եկած «Նռան»` Սերժ Սարգսյանի անհաշտ քննադատ Արամ Հարությունյանի հետ, ոգեւորված հարցրել` գործերդ ո՞նց են: Ինչի վրա ՀՀԿ «ծերերը» գլուխները տմբտմբացրել են, բայց եւ հիշել, որ Հովիկ Արգամիչն Արտաշատի կենտրոնում բազմած հյուրանոցը հենց Արամից էր առել ու ինքն է եղել նրա «ստնտու» հայրը բոլոր ժամանակներում: