«Օսկար»-2015-ի հավակնորդները հայտնի են

«Օսկար»-2015-ի հավակնորդները հայտնի են

Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան հայտնել է «Օսկար» մրցանակին հավակնողների անունները: Հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 22-ին, գրում է РИА Новости-ն:



«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում ներկայացված են Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն («Բերդմեն»), Ռիչարդ Լինքլեյթերը («Պատանեկություն»), Վես Անդերսոնը («Գրանդ Բուդապեշտ հյուրանոցը»), Բենեթ Միլլերը («Աղվեսների որսորդը»), ինչպես նաև Մորթեն Թիլդումը («Նմանակման խաղ»):



Գոնսալես Ինյարիտուն ավելի վաղ առաջադրվել է «Օսկար»-ի` «Բաբելոն» ֆիլմի համար: Թիլդումը և Լինքլեյթերն այդ մրցանակին առաջին անգամ են առաջադրվել:



Ստորև ներկայացվում են մյուս բոլոր անվանակարգերում հավակնորդները:



Լավագույն ֆիլմ
«Պատանեկություն»
«Բերդմեն»
«Գրանդ Բուդապեշտ հյուրանոցը»
«Ամերիկյան դիպուկահարը»
«Սելմա»
«Ամեն ինչի տեսություն»
«Նմանակման խաղ»
«Մոլուցք»



Լավագույն դերասան
Սթիվ Քերել – «Աղվեսների որսորդ»,
Բրդելի Քուփեր – «Ամերիկյան դիպուկահարը»,
Մայքլ Քիթոն – «Բերդմեն»,
Էդի Ռեդմեյն – «Ամեն ինչի տեսություն»,
Բենեդիկտ Քեմբերբեթչ – «Նմանակման խաղ»,



Լավագույն դերասանուհի
Մարիոն Կոտիյար- «Երկու օր, մեկ գիշեր»,
Ջուլիանա Մուր – «Դեռևս Էլիս»,
Ռիզ Ուիզերսփուն – «Վայրին»,
Ռոզամունդ Փայք – «Անհետացածը»,
Ֆելիսիթի Ջոնս – «Ամեն ինչի տեսություն»



Երկրորդ պլանի լավագույն դերասան
Ջ.Ք. Սիմոնս – «Մոլուցք»
Էդվարդ Նորթոն – «Բերդմեն»
Իթաք Հոուք – «Պատանեկություն»
Մարկ Ռուֆալո – «Աղվեսների որսորդը»
Ռոբերտ Դյուվալ – «Դատավորը»



Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
Պատրիցիա Արքեթ – «Պատանեկություն»
Էմմա Սթոուն – «Բերդմեն»
Կիրա Նայթլի – «Նմանակման խաղ»



Լավագույն ինքնատիպ սցենար
«Պատանեկություն»
«Բերդմեն»
«Գրանդ Բուդապեշտ հյուրանոցը»
«Սթրինգեր»
«Աղվեսների որսորդը»



Լավագույն ադապտացված սցենար
«Նմանակման խաղ»
«Բնածին արատ»
«Մոլուցք»
«Ամեն ինչի տեսություն»
«Ամերիկյան դիպուկահարը»



Լավագույն անիմացիոն ֆիլմ
«Ծովի երգը»
«Ինչպես սանձահարել վիշապին-2»
«Հերոսների քաղաքը»
«Հրեշների ընտանիքը»
«Գուշակություններ արքայադուստր Կագույայի մասին»



Լավագույն տեսաձայնային էֆեկտներ
«Նավապետ Ամերիկա»
«Կապիկների մոլորակը: Հեղափոխություն»
«Գալակտիկայի պահապանները»
«Ինտերսթելար»
«Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը»