Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Այսօր` փետրվարի 12-ին, հայ գրող, արձակագիր, սցենարիստ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է:



Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935թ. Լոռիում՝ Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։



Նրա վիպակների հիման վրա նկարահանվել են հայտնի կինոնկարներ` «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը», բեմադրվել են ներկայացումներ: Մաթևոսյանը ճանաչվեց ոչ միայն Հայաստանում, այլև նախկին Խորհրդային Միությունում, ստացավ խորհրդային ամենաբարձր գրական պարգևներից մեկը` Պետական մրցանակը:



Մաթևոսյանը 1996 թ-ին պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: 2004 թ-ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ: Մաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց:



Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002թ. դեկտեմբերի 18-ին, Երևանում: 2011թ.-ին այս օրը բացվել է Մաթևոսյանին նվիրված հուշակոթող-աղբյուրը, որի ճարտարապետն է Տիգրան Բարսեղյանը: