Ջանըմ, այդպես չի լինի, միասին այդքան մի ճտճտաք, «կարոտկի կտաք»

Ջանըմ, այդպես չի լինի, միասին այդքան մի ճտճտաք, «կարոտկի կտաք»

Նայում եմ այս նկարի «չարաճճիներին» ու պատկերացնում՝ հանուն իրենց շղթայական միացման է՜լ ինչքան կարող են ճտպտալ…



Բոլորն էլ առանձին երանելի պահեր հավեժացնող նկարներ ունեն իրենց գործընկեր Գագոյի հետ: Բոլո՜րը:



Նայում եմ այստեղ պատկերված յուրաքանչյուրի համատեղ նկարը Գագիկ Ծառուկյանի հետ ու զգում, որ բոլոր կադրերում էլ իրենք այնպես հե՜զ են, այնպե՜ս գնահատում են իրենց գործընկերոջ առավելությունը, մեծությունը՝ իրենց պատրաստակամ հայացքներով, անինքնավստահությամբ ու դեմքներից կաթող քացրավենիքակային ինչքով:



Ի՞նչ եղավ մի ակնթարթում, որ նրանց դեմքերի մուրաբախառն ակոսներից սկսեց ծորել դառնության, չարության, իրենց ընկերոջը ոչնչացնելու մաղձը: Այդ ո՞նց հանկարծակի հասկացան, որ իրենք այբ-ը տարբերում են բեն-ից ու իրենց գործընկերը տառերը չգիտի…



Այդպես վարվում են միայն մեխանիզմները, որոնց պատրաստողը գիտի, թե նրանց ո՞ր մասին կպնի, որ նրանք խմբակային խոսեն ու շարժումներ անեն: Ու տերը սեղմեց այդ տեղին. «Լավ, բա մինչև ե՞րբ պետք է շարունակենք այսպես»:



Լսելն ու վրա տալը մեկ եղավ: Մեխանիզմը սկսեց աշխատել:



Հիմա միասին միացել ու տոնածառի լուսատտիկների պես շղթայական բոցավառվում են, մի պահ անգամ չեն անջատվում…



Ջանըմ, այդպես չի լինի, միասին այդքան մի ճտճտաք, «կարոտկի կտաք»:



Հարգանք ունեցեք պատրաստողի հանդեպ՝ շղթա- շղթա միացեք, մեկը հանգստանա, հետո մյուսը ճտպտա…




Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ