Էն ժամանակ ուրիշ էր

Էն ժամանակ ուրիշ էր

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն Անվտանգության խորհրդում տարիներ շարունակ հանդուրժել Գագիկ Ծառուկյանի ներկայությունը, ով, ինչպես ՀՀԿ ղեկավարն է ասում, «այբը բեն»-ից չի տարբերում ու չի հասկանում անգամ իր դեմ դրված ելույթների բովանդակությունը: Երեկ մեր լրագրողը ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանից հետաքրքրվել է, թե իրենց չի՞ մտահոգել այս հարցը: «Էն ժամանակ ուրիշ էր, Ծառուկյանն այսպիսի հայտ չէր ներկայացրել, նա քաղաքականություն որոշող չէր, էսօր հայտ է ներկայացնում որոշելու»: Այսինքն՝ այն ժամանակ, երբ լուռ էր, խելո՞ք էր: «Խելոքի խնդիրը չի, մասշտաբի խնդիր է, թե ինչ հայտարարություն է ներկայացնում»: Հարկային ստուգումների մասին Սերժ Սարգսյանի ակնարկի առիթով էլ Ալեքսանյանից հետաքրքրվեցինք՝ կոալիցիայում եղած տարիներին ԲՀԿ-ականները բարեխի՞ղճ էին կատարում հարկային պարտավորությունները: «Դե, այն ժամանակներում էլ են ստուգումներ եղել, իսկ ո՞վ ասաց, որ չեն եղել»։