Ինչ կկատարվի համացանցում հինգ տարի անց. կանխատեսում են մասնագետները

Ինչ կկատարվի համացանցում հինգ տարի անց. կանխատեսում են մասնագետները

Ericsson Mobility Report վերլուծական ընկերությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի համաշխարհային ցանցի ողջ թրաֆիքը հիմնված է հինգ հավելվածների վրա։



Առաջատարը Facebook-ն է, երկրորդ տեղը, ըստ հետազոտողների, զբաղեցնում է Instagram ֆոտոծառայությունը, երրորդում Youtube-ն է։ Չորրորդ եւ հինգերորդ տեղերում Netflix եւ Snapchat հավելվածներն են։



Մասնագետների կարծիքով, տեսանյութեր զետեղելու համար նախատեսված ծառայությունները շուտով կզբաղեցնեն ողջ համացանցային տարածքի 45 տոկոսը, եւ դա կլինի առավելագույնը հինգ տարվա ընթացքում։ Տեսահոսթինգների նման պահանջարկը բացատրվում է նրանով, որ շուկայում ավելի շատ են հայտնվում որակյալ տեսանյութեր նկարող, լայն էկրանով սարքավորումներ, հաղորդում է Vistanews-ը։



Ընդհանուր առմամբ, համաշխարհային թրաֆիքի 66 տոկոսը բաժին է հասնում տեսանյութեր զետեղելու հնարավորությամբ կայքերին։ Սոցիալական ցանցերի եւ տեսառեսուրսների ժողովրդականությունը շարունակելու է աճել։