Եկել է ԲՀԿ-ն «շինելու» ժամանակը

Եկել է ԲՀԿ-ն «շինելու» ժամանակը

Եթե մինչ օրս գնում էր ԲՀԿ-ն «քանդելու» պրոցես, ապա հիմա եկել է «շինելու» ժամանակը: Նոր, կառավարելի ԲՀԿ-ն պետք է ուժեղ լինի, եւ ցանկալի չէ, որ նրա շարքերը լքեն, ուստի ձգտում են ետ բերել ում հնարավոր է եւ պահել նրան, ով մտադիր էր հեռանալ: Հաջորդ «հեռացողը» կարող էր լինել ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ով, մեզ հասած լուրերով, մնալու համար պայմաններ է առաջադրել. մարտի 5-ից հետո կուսակցությունում որոշումները պետք է կայացվեն ոչ թե միանձնյա, այլ հատկապես պատգամավորների մասնակցությամբ եւ կոնսենսուսի միջոցով: Չի բացառվում, որ բանակցությունների արդյունքում նա զբաղեցնի խմբակցության քարտուղարի պաշտոնը: Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Մելիք Մանուկյանը հետ է վերցրել մանդատից հրաժարվելու դիմումը: Արշակ Մխիթարյանն էլ է փոշմանել, նա կմնա ԲՀԿ-ում, իր իսկ խոսքով, եթե նույնիսկ ԲՀԿ-ն ամենաթունդ ընդդիմությունը դառնա: Իսկ Ռուստամ Գասպարյանը դուրս եկավ ԲՀԿ-ից, նա կարծում է, որ ոչ Ծառուկյանը եւ ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս ոչինչ չեն կարող անել: