Ձմեռային սպորտաձեւերի սիրահար Քոչարյանը նախորդ շաբաթ մի քանի անգամ եղել է Ծաղկաձորում

Ձմեռային սպորտաձեւերի սիրահար Քոչարյանը նախորդ շաբաթ մի քանի անգամ եղել է Ծաղկաձորում

Մեր տեղեկություններով, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախորդ շաբաթ մի քանի անգամ եղել է Ծաղկաձորում՝ դահուկ է քշել: Հենց Քոչարյանը հայտնվում է Ծաղկաձորում, այդ մասին իմանում են ձմեռային սպորտաձեւի սիրահարները: Բանն այն է, որ Քոչարյանի Ծաղկաձորում գտնված ժամանակ ճոպանուղին սկսում է արագ աշխատել, եւ դահուկորդներն ավելի շատ ժամանակ են ունենում դահուկ քշելու: Սովորաբար նրանք դժգոհում են, որ ճոպանուղին դանդաղ է աշխատում, եւ վճարած ժամի համար ավելի քիչ են կարողանում սահել, մինչդեռ 2-րդ նախագահի այցից անուղղակի օգտվում են նաեւ իրենք: Ճոպանուղու դանդաղ աշխատանքով, ըստ երեւույթին, էներգիա են խնայում: Ի դեպ, ճոպանուղի 1 մուտքն արժե 1800 դրամ, այցեքարտը լիցքավորելիս 20 մուտքի համար վճարում ես 11 հազար, իսկ 15 մուտքի համար՝ 7 հազար դրամ: