Արմավիրում մնաց երկու թեկնածու

Արմավիրում մնաց երկու թեկնածու

Արմավիրի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող վեց թեկնածուներից չորսն աստիճանաբար ինքնաբացարկ հայտնեցին: Օրեր առաջ ընտրապայքարից ինքնակամ հրաժարվեց ՀՀԿ-ական Մանուկ Սիմոնյանը, իսկ մարտի 3-ին նրա օրինակին հետ¨եցին ¨ս երեք թեկնածուներ՝ երկուսը անկուսակցական, մեկը՝ դարձյալ Հանրապետական կուսակցությունից: Պայքարի մեջ մնացել են գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը՝ Շախտի Ռուբոն ¨ մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը: Թե¨ երկուսն էլ ՀՀԿ անդամ են, բայց կուսակցությունը հարկ չի համարել պաշտպանել որ¨է մեկի թեկնածությունը: Ընտրությունը մարտի 15-ին է: Հանրապետական կուսակցության Արմավիրի մարզի նախագահ ¨ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ըստ քաղաքում շրջանառվող լուրերի՝ ծածուկ ուղղորդում է Նվեր Պետրոսյանի ընտրարշավը ¨ ցուցումներ տալիս: Չնայած գործող քաղաքապետը համոզված է իր հաղթանակի մեջ, բայց Արմավիրում այդպես չեն մտածում. «Մարզպետն ում ուզի, նա էլ կընտրվի»,-ասացին մեր հարցմանը մասնակցած 10 արմավիրցիներից յոթը:



Սերոբ Մարության