Google. սպասվում են փոփոխություններ որոնման համակարգում

Google. սպասվում են փոփոխություններ որոնման համակարգում

Google ընկերության ներկայացուցիչներn այս պահին աշխատում են ծառայության բջջային տարբերակի որոնման համակարգում բովանդակության բարելավման ուղղությամբ։ Այս մասին հայտարարվել է SMX West-ի մամուլի ասուլիսի ժամանակ։



Ընկերությունում նշել են, որ այսօրվա դրությամբ այս ուղղությամբ կան խնդիրներ, սակայն ընկերության մասնագետները աշխատում են բջջային հավելվածների տեսանելիության բարձրացման եւ արդեն առաջիկա տարվա ընթացքում ռեսուրսի օգտատերերը կարող են դրական փոփոխություններ նկատել, տեղեկացնում է Informing-ը։



Google ընկերության ներկայացուցիչները հանդես են եկել այս հայտարարությամբ՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է անհրաժեշտ App Indexing-ը ներդնել այն հավելվածներում, որոնք օգտատերը դեռեւս չի տեղադրել, քանի որ այդ գործառույթը արդյունավետ է կոնկրետ հավելվածի տեղադրման համար։



Նշենք, որ այս պահին App Indexing գործառույթի շնորհիվ Android սարքավորումներում որոնումը օգտատերերին թույլ է տալիս բջջայինում տեղադրված հավելվածներում գտնել բովանդակությունն այն դեպքում, եթե հավելվածը օգտագործում է App Indexing Google։