Ուորլիքին ի՞նչ կա, նա միայն ուրախ է

Ուորլիքին ի՞նչ կա, նա միայն ուրախ է

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունել է հունիսին Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցության որոշումը, տեղեկացնում է «Ազատությունը»;



«Լավ լուր. հայ մարզիկները Բաքվում կմասնակցեն Եվրոպական խաղերին։ Հուսով եմ, Ադրբեջանը կողջունի հայերի այս որոշոմը», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ուորլիքը։



Հիշեցնենք, երեկ ՀԱՕԿ-ը հայտարարել էր, որ Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Բաքու՝ մասնակցելու Եվրոպական խաղերին: Հայաստանը կներկայանա սամբո, հրաձգություն, ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ ու թաեքվանդո մարզաձևերում: