Պուտինը ողջ և առողջ է

Պուտինը ողջ և առողջ է

Էլ անհանգստանալու բան չունենք: Երեկ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և իմացել, որ նա ողջ և առողջ է: Պուտինն ասել է.



«Իմ սիրելի պուճուր ախպեր ջան:
Ի քաղաքն Մոսկվա:
«Ես ողջ և առողջ եմ, միայն քու առողջութինն եմ ուզում, ամեն: Քեզ շատ կարոտով բարով են անում Անդրեյը, Սերգեյը, ամեն: Մեր սիրելի ախպեր. ահա իմացած լինես, որ շուտով գալու եմ Հայաստան, որ ձեռքդ սեղմեմ: Բոլորին ասա, որ ողջ և առողջ եմ»:



Այժմ Բաղրամյան 26-ում զբաղված են Կրեմլի զանգերին պատասխանելով: Անընդհատ հաղորդում են՝ Պուտինը ողջ և առողջ է: ՀՀ նախագահն անձամբ է նրա ձայնը լսել:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ