Արարատ Զուրաբյանը հասկացել է, որ Սերժ Սարգսյանն չի կարող նաև ԱԺ նախագահ լինել

Արարատ Զուրաբյանը հասկացել է, որ Սերժ Սարգսյանն չի կարող նաև ԱԺ նախագահ լինել

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենք՝ որպես քաղաքական ուժ, մշտապես կողմնակից են եղել սահմանադրական փոփոխություններին և կարծում են, որ դրանով հնարավոր է երկրում որևէ բան փոխել։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հետ իրենց հանդիպմանը, Զուրաբյանն ասաց, որ հանդիպաման նախաձեռնողը իշխանություններն են եղել։
«Հանդպման ընթացքում մի բան ենք հասկացել, որ Սերժ Սարգսյանը ինքն էլ վերջնական որոշում չունի, թե կառավարան որ ձևն է ընտրում։ Նա ասաց, որ պատրաստվում է երկու նախագիծ ներկայացնել Ազգային ժողով՝ կիսանախագահական և խորհրդարանական կառավարման մոդելների նախագծեր։ Մենք դեմ ենք կիսանախագահական մոդելին և կարծում ենք, որ խորհդարանական մոդելին անցում կատարելը քայլ առաջ կլինի մեր երկրում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ եթե այս փոփոխություննեը, որոնք խոսվում են, լինեն իրենց պատկերացումների շրջանակում, իրենք կողմ կլինեն՝ անկախ նրանից, թե ով է նախաձեռնողը այս փոփոխությունների։
Հարցին՝ սահմանադրական փոփոխությունը իմիտացիա՞ է, թե՞ ոչ, պարոն Զուրաբյանն ասաց, որ այսքան ժամանակ ՀՀ իշխանությունները իմիտացիոն բնույթի մի բան են արել և Հայաստանի իշխանությունները այդպես էլ չեն փոխվել․ «Հնարավոր է՝ կա իմիտացիա, հնարավոր է՝ իսկապես ցանկություն կա բարեփոխել Սահմանադրությունը»։



Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի վերարտադրմանը, ապա Զուրաբյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը չի հավակնում դառնալ ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի պաշտոններին։ Իսկ, ահա, Ազգային ժողովի նախագահի պաշտոնին հավակնելու առումով ՀՀՇ վարչության նախագահն ասաց, որ երկրի ղեկավարի հետ հանդիպումից ինքը հասկացել է, որ նա նաև ԱԺ նախագահ չի կարող լինել։
Զուրաբյանի խոսքով՝ ինքը այդ հարցն ուղղել է Սարգսյանին, վերջինս էլ պատասխանել է, թե ինքը պաշտոնավարելու է մինչև 2018 թվականը, իսկ խորհրդարանական ընտրությունները 2017-ին են, այսինքն՝ ՀՀ նախագահը չի կարող, լինելով Հայաստանի նախագահ, խորհրդարանական ընտրություններին դառնալ դառնալ ԱԺ նախագահ, որովհետև դրա համար նա նախ պետք է դառնա պատգամավոր։



«Իսկ դրա համար Սերժ Սարգսյանը, փաստորեն, պետք է նախ հրաժարական տա նախագահի պաշտոնից, ինչից հետո, կարծում եմ, Հայաստանում կգտնվեն բազմաթիվ մարդիկ, ովքեր կսկսեն կվիճարկել այդ պրոցեսը, և կարծում եմ, որ նա իշխանության սանձը բաց չի թողնի»,-ասաց Ա․ Զուրաբյանը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ