«Տրիբունայից» պատասխաններ տվող փոխնախարարը ոչ մի հարցի մանրամասն չէր տիրապետում

«Տրիբունայից» պատասխաններ տվող փոխնախարարը ոչ մի հարցի մանրամասն չէր տիրապետում

Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանում էր բավականին լարված և ոչ հստակ։ Գրեթե ոչ մի հարցի նա հստակ պատասխան չտվեց՝ նշելով, թե այդ հարցին ինքը ժամանակին պատասխանել է կամ էլ մանրամասն չի տիրապետում։ Մինչ այդ Նազարյանը ԱԺ ամբիոնից անդրադառնալով սահմանը լքած զինվորի դեպքին՝ հայտարարել էր, թե ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը ուղղակի ռեսժիսուրայի ժանրից էր։ Նա նաև նշեց, որ դեպքի կապակցության քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն։



Լրագրողների հարցին, թե ավելի մանրամասն ի՞նչ կարող է ասել դեպքի կապակցությամբ, Նազարյանը բարկացավ․ «Ի՞նչ ա նշանակում՝ մանրամասն, մանրամասն պիտի տիրապետենք, չէ՞, որ ասենք։ Մանրամասն ո՞նց տիրապետեմ, նոր ուսումնասիրում ենք։ Տրիբունայից ասեցի՝ անցել է հակառակորդի կողմ, պատճառներն ու նպաստող պայմաններն ուսումնասիրվում են»։
Իսկ թե ինչու է կարծում, որ դա ռեժիսուրայի ժանրից է, Նազարյանը նորից բարկացավ․ «Դուք նորից նույն հարցը տալիս ենք, թողեք ուսումնասիրենք կասենք։ Էդ տեսանյութը լրացուցիչ կուսումնասիրվի, նոր վերջանական պատասխան կտրվի։ Ինչ որ ասել եմ, բոլորը նախնական բնույթ է կրում»։



Նա մեր մյուս բոլոր հարցերին էլի պատասխանում էր նույն կերպ, որ ինքը այդ հարցերին պատասխանել է։ Նա նաև չասաց, թե ինչ են զրուցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Նազարյանը կրկին տարօրինակ պատասխան տվեց․ «Ես մասնակից չեմ եղել, չգիտեմ։ Ընդհանուր անվտանգության համակարգից են խոսել, դուք մանրամասներ եք հարցնում, էդ մանրամասները․․․»։ Փոխնախարարը այդուհետև խնդրեց իրեն այլևս հարցեր չտալ, որովհետև զբաղված է, գնում է աշխատելու։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ