Ինչու՞ էր թույլ տալիս , որ Սաշիկ Սարգսյանի վրա շառ անեն…

Ինչու՞ էր թույլ տալիս , որ Սաշիկ Սարգսյանի վրա շառ անեն…

Կարմիր գծերը լույս աշխարհ գալուց կամ ծնունդ առնելուց հետո ամեն օր նույն զրույցն է՝ Սաշիկինն է, հա՜ Սաշիկինն է: Ոչ մի հակադարձ արձագանք, որ ասվի՝ ա՜յ մարդիկ, չէ՜, իմը չեն, տիրոջը գտեք,- չկար:



Այսօր Slaq. am- ը կարելի է ասել հեղաշրջման փորձով հանդես եկավ՝ իրազեկելով, որ կարմիր գծերը Սաշիկինը չեն.



«Փաստացի, Միհրանի /ԴԱՀԿ պետ/ հարազատներին են պատկանում նաև տխրահռչակ «կարմիր գծերը», որոնք դարձել են մեր քաղաքացիների ամենօրյա զայրույթի և դժգոհության թեման: Հետաքրքիր է, որ հասարակության մոտ կարծիք է ձևավորվել, որ «կարմիր գծեր»-ը պատկանում են նախագահի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, բայց իրականում դրանք պատկանում են Միհրանի հարազատներին, իսկ որոշ տեղեկություններով՝ հենց Քեթրինի Միհրանին»:



Հիմնավորումը ամրապնդում է.



«Հ.Գ.1. Միհրան Պողոսյանը, ամենուր իրեն ներկայացնելով որպես նախագահի ամենամտերիմ և նվիրված անձանցից մեկը, որևէ անգամ չփորձեց ազնվորեն հայտարարել, որ ինքն ու իր քեռիներն են «կարմիր գծերի» սեփականատերերը, որպեսզի հերքվեն այն կեղծ լուրերը, թե իբր դրանք պատկանում են նախագահի եղբորը»:



Հիմա չեմ հասկանում, որ Slaq. am- ը այս ամենը գիտեր՝ ինչու՞ էր լռում բազմաթիվ ժողովրդական «պատերազմների հարձակումների ժամանակ»: Ինչու՞ էր թույլ տալիս , որ Սաշիկ Սարգսյանի վրա շառ անեն:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ