Հ1-ը Քիմին Սերժից կարեւորեց

Հ1-ը Քիմին Սերժից կարեւորեց

Հայոց իշխանությունները հերթական թամաշան են կազմակերպել՝ այս անգամ արդեն Քիմ Քարդաշյանի աստղային ընտանիքի կատարմամբ: Մոբիլիզացնելով բոլոր լրատվամիջոցներին, պետպատվեր է իջեցվել ամենայն մանրամասնությամբ լուսաբանել աշխարհահռչակ աստղի ամեն մի քայլը. որ հյուրանոցում կանգ առավ, որտեղ նախաճաշեց, ինչ կերավ ճաշին, ում հետ հանդիպեց եւ ում հետ քնեց... սրանով հասարակությանը շեղելով երկրի առջեւ ծառացած օրհասական շատ խնդիրներից: Քարդաշյանի 8-օրյա այցն այնքան է կարեւորվել, որ անգամ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագիրը երեկվա 13:00-ի թողարկման ժամանակ Քարդաշյանին լուսաբանեց ՀՀ նախագահի Իտալիա կատարած այցի ռեպորտաժից առաջ: Ակամա հիշեցի «Հեղնար աղբյուր» ֆիլմը, որի դիտումից հետո գյումրեցիները, այն ժամանակ՝ լենինականցիները, կեսկատակ-կեսլուրջ ասել էին. «Մի պոռնիկ ունեինք, էն էլ՝ բացահայտվելուց հետո, սիրտը չդիմացավ՝ ամոթու մեռավ»:



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ