Քաղաքական էլիտան այսօր կհավաքվի Մխչյանում

Քաղաքական էլիտան այսօր կհավաքվի Մխչյանում

 



Մխչյանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հոր՝ Արգամ Հունանի Աբրահամյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը 18.00-ին Հոգեհանգիստը կանցկացվի Աբրահամյանների ծննդավայր Մխչյան գյուղի իրենց տանը: Հուղարկավորությունը կկայանա վաղը՝ ապրիլի 21-ին, ժամը 14.00-ին, նորից Մխչյանից: Ըստ ամենայնի՝ այսօր Մխչյան գյուղում կհավաքվի ողջ քաղաքական էլիտան: Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ հայաստանյան պաշտոնյանները՝ նախարարներ, պատգամավորներ, Կառավարության եւ Աժ աշխատակիցներ, կգնան ցավակցելու Հովիկ Աբրահամյանին: Խնամուն ցավակցելու կգնա նաեւ ԲՀԿ նախկին առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայրը՝ Արգամ Հունանի Աբրահամյանը, ով վերջին տարիներին առողջական խնդիրներ ուներ: Արգամ Հունանի Աբրահամյանը Մխչյան գյուղում եղել է ավագանու անդամ և բավականին աշխույժ կերպով մասնակցել գյուղի կառավարման գործերին: