Պուտինի այցը Հայաստան չի վտանգի ռուս-թուրքական հարաբերությունները. Պեսկով

Պուտինի այցը Հայաստան չի վտանգի ռուս-թուրքական հարաբերությունները. Պեսկով

Ապրիլի 24-ին նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա, ինչպես տեղեկացնում է «Ազատությունը»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։



«Այս պարագայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելի միջոցառումները կարող են մեկնաբանվել որպես ոչ մեկին չվնասող»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Պուտինի այցը Երևան չի՞ վտանգի «Թուրքական հոսք» խողովակաշարի կառուցման հեռանկարները։



«Մենք շատ սերտ գործընկերային հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, որոնք շատ ամուր տնտեսական փոխշահավետ համագործակցության վրա են հիմնված»,- ասել է Կրեմլի խոսնակը։



Պեսկովը նաև շեշտել է, որ «միաժամանակ Հայաստանը մեր հարևանն է, մի երկիր է, որի հետ մեզ կապում են անհամար թելեր»։