Կրեմլը չի կարծում, որ Թուրքիայի հետ հարաբերություններում բան կփոխվի

Կրեմլը չի կարծում, որ Թուրքիայի հետ հարաբերություններում բան կփոխվի

Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հույս ունի նորմալ հարաբերություններ պահպանել Թուրքիայի հետ` այն բանից հետո, երբ Թուրքիան Ռուսաստանի առաջնորդին քննադատության է ենթարկել: Այս մասին հայտնում է «Գազետան»:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը Պուտինին քննադատել էր 1915-ի Հայոց ցեղասպանությունը ընդունելու համար:

Պեսկովը ասել է, որ Պուտինին տեղյակ են պահել Թուրքիայից հնչող քննադատությունների մասին: Նա նշել է, թե Կրեմլը հույս ունի, որ հարաբերությունները Թուրքիայի հետ կշարունակեն զարգանալ այնպես, ինչպես նախկինում: