ԱՊՀ հաջորդ գագաթաժողովը՝ հոկտեմբերի 9-ին, Աստանայում

ԱՊՀ հաջորդ գագաթաժողովը՝ հոկտեմբերի 9-ին, Աստանայում

Կրեմլի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, այսօր տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը` նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարված հաղթանակին:



ԱՊՀ ղեկավարների հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին՝ Աստանայում, նիստի ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և նշել, որ ԱՊՀ բոլոր անդամ երկրների հետ համաձայնեցվել են ժամկետները: