Մեկնարկեց Սոցինտերնի հանձնախմբի ժողովը

Մեկնարկեց Սոցինտերնի հանձնախմբի ժողովը

Այսօր Երևանում մեկնարկեց Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հաձնախմբի ժողովը։ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից հյուրընկալվող հանձնախմբի ժողովին մասնակցում են տարածաշրջանից սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հունգարիայից եւ Ղրղզստանից։



Այսօր և վաղը Սոցինտերնի ժողովում կքննարվկեն մի շարք խնդիրներ, ներառյալ՝ տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդման եւ հակամարտությունների կարգավորման հարցերը։ Այս հանձնաժողովը Երեւանում առաջին անգամ ժողով է գումարել 2010թ. հունիսին, իսկ Բաքվում՝ 2010թ. հոկտեմբերին, որին մասնակցեցին ՀՅԴ ներկայացուցիչներ։ Հայաստանն այս տարի Ադրբեջանից հյուրընկալել է 2 ներկայացուցիչ։



Սոցինտերնը սոցիալ դեմոկրատական, սոցիալիստական եւ աշխատավորական կուսակցությունների համաշխարհային կառույց է, որը համախմբում է 170 կուսակցություններ եւ կազմակերպություններ բոլոր մայր ցամաքներից։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը 1996թ. սեպտեմբերին նորից դարձավ Սոցիալիստական Ինտերնացիոնալի անդամ, որին կուսակցությունը առաջին անգամ անդամագրվել էր 1907թ.: