Ես մրցակից չունեի, Արտաշատի առջև ծառացած խնդիրներն են իմ մրցակիցները․ Արգամ Աբրահամյան

Ես մրցակից չունեի, Արտաշատի առջև ծառացած խնդիրներն են իմ մրցակիցները․ Արգամ Աբրահամյան

Ատաշատի նորընտիր քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ով վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավարտվեցին Արտաշատի քաղաքապետի ընտրությունները և ես իմ շնորհակալության խոսքն են ուզում հղել բոլոր այն արտաշատցիներին, ովքեր չնայած այն հանգամանքին, որ ընտրությունները մրցակցային չէին և ես` իմ կամքից անկախ, չունեի մրցակից՝ այնուամենայնիվ, գնացին ընտրության և կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը:



Շնորհակալ եմ վստահության համար և կանեմ ամեն բան ձեր ընտրությունն արդարացնելու և ձեզ հուսախաբ չանելու համար: Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր չեն մասնակցել ընտրություններին կամ մասնակցելով ձայն չեն տվել ինձ, դուք ինձ ավելի եք պարտավորեցնում այնպես աշխատել, որ հաջորդ անգամ ունենամ նաև ձեր վստահությունը:



Ես մրցակից չունեի, բայց իրականում իմ մրցակիցներն Արտաշատի առջև ծառացած խնդիրներն են և ես ընդունում եմ մարտահրավերն ու անցնում եմ իմ ծրագրերի ու նպատակների իրականացմանը: Գիտակցում եմ այն մեծ պատասխանատվությունը, որը իմ ուսերին է և պետք է նշեմ, որ երբ ծանոթացա ընտրությունների արդյունքներին, հասկացա, որ ուղղակի իրավունք չունեմ հուսախաբ անելու ձեզ՝ սիրելի՛ արտաշատցիներ...»