Ոչ պակաս թեժ ընտրություններ են անցկացվել նաեւ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում

Ոչ պակաս թեժ ընտրություններ են անցկացվել նաեւ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում

Հունիսի 7-ին ոչ պակաս թեժ ընտրություններ են անցկացվել նաեւ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում: Այստեղ 1479 ձայն է ստացել գործող գյուղապետ Վարդան Պողոսյանը, ով նախկին ԲՀԿ անդամ, հայտնի շինարար Վազգեն Պողոսյանի եղբայրն է, սակայն այժմ հանդես է գալիս ՀՀԿ դրոշի ներքո: Դաշնակցական, Գեղհովիտի թիվ 1 դպրոցի մանկավարժ Էդվարդ Ասլանյանն ստացել է 678 ձայն, իսկ Մարտունու պետական բժշկական քոլեջի փոխտնօրեն, անկուսակցական Միքայել Նալբանդյանը՝ 455: