Զինվորը ինքնասպա՞ն է եղել

Զինվորը ինքնասպա՞ն է եղել

ԼՂ պաշտպանական բանակի հաղորդման համաձայն այս գիշեր ժամը 01:30-ի սահմաններում, հարավային զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է զոհվել՝ 1995թ. ծնված Էդգար Գենադիի Մելքոնյանը։ Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել «մարտական հենակետում»։ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հրաժարվեց մանրամասներ հաղորդել, սակայն պատասխանելով մեր հարցին, թե արդյոք զինվորի մարհվան պատճառը ներքին հարց է եղել, թե նա զոհվել է հակառակորդի գործողությունների պատճառով, պատասխանեց․ «Չեմ կարող ասել։ Տարվում է քննություն, պարզելու ենք, զեկուցենք»։ Կարծես թե, վերադառնում են այն ժամանակները, երբ խաղաղ պայմաններում, բանակի ներսում կատարված հանցագործությունները պարտակվում են և կապվում են «մարտական պահպանության» պայմանների հետ։ Քիչ անց հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Էդգար Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ։  «11.06.2015թ.՝ ժամը 01:33-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Գենադիի Մելքոնյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն ծնոտի շրջանում հասցրել է մահացու հրազենային վնասվածք: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։