Բի-բին, հե-ռա-ցիր...

Բի-բին, հե-ռա-ցիր...

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ի գիտություն է ընդունել ՀՀԿ ԱԺ խմբակցության պատգամավորների հայտը՝ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին:



ՀՀԿ-ն մտադիր է այդ հանրահավաքում պահանջել ՀԷՑ-ի ղեկավար Բիբինի հրաժարականը, ով համարձակվել է արհամարհել ԱԺ համապատասխան հանձնաժողովի հրավերը և մասնակցել էլեկտրաէներգիայի թանկացումների հետ կապված ՀԷՑ-ի կամայականությունների քննարկմանը:



ՀՀԿ-ն համարում է, որ Բիբինը ամբողջ քաղաքական դաշտի առաջ իրենց խայտառակ է արել, ինչը, ՀՀԿ-ականների կարծիքով, լիուլի բավարար է նրա հրաժարականը պահանջելու համար:



«Վստահեցնում ենք, որ մեր ցուցապաստառները խոսուն կլինեն»,- ասացին ՀՀԿ խմբակցությունից:



Նշենք նաև, որ ՀՀ ոստիկանությանը հրահանգված է չխոչընդոտել ՀՀԿ հանրահավաքի մասին իրազեկող Սաքուլիկի և մյուս ակտիվիստների աշխատանքը:



Էդ.Ա.