ՊՆ-ում քննարկվել են ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման հարցերը

ՊՆ-ում քննարկվել են ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման հարցերը

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվել են նախորդ՝ ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկվել 2015 ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը:



ՊՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ խիստ վերահսկողության տակ կլինի զորակոչի ամբողջ գործընթացը, հատկապես՝ բժշկական հանձնաժողովների աշխատանքը՝ անառողջ զինակոչիկների զորակոչը բացառելու, միևնույն ժամանակ՝ կեղծ հիվանդությունների և այլ քրեորեն պատժելի արարքների միջոցով զորակոչից խուսափողներին հայտնաբերելու և բոլոր մեղավորների նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու նպատակով:



Օպերատիվ կերպով կուսումնասիրվեն և սահմանված կարգով ընթացք կստանան դիմում-բողոքներն ու ցանկացած տեսակի իրավախախտումները, հայտնում է պաշտպանական գերատեսչությունը։