Սգո արարողության ժամանակ Ֆրիսկեի ամուսնուն չեն տեսել

Սգո արարողության ժամանակ Ֆրիսկեի ամուսնուն չեն տեսել

Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսինը` հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևը, ներկա չի գտնվել երգչուհուն հրաժեշտ տալու արարողությանը: Газета.Ru-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը:



Ինչպես հաղորդվում է` Ֆրիսկեի դագաղի մոտ կանգնած են եղել նրա ծնողներն ու քույրը: Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել մոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում:



Հանրահայտ ռուս երգչուհին մահացել է հունիսի 16-ի գիշերը` 40 տարեկան հասակում՝ գլխուղեղի քաղցկեղի դեմ մեկ տարի շարունակ պայքարելուց հետո: Երգչուհուն կհուղարկավորեն Նիկոլո-Արխանգելյան գերեզմանատանը:



Ավելի վաղ LifeNews-ը, հղում կատարելով իր աղբյուրին, հաղորդել էր, որ Ֆրիսկեի մահվան նախօրեին Շեպելևը օդանավի տոմս է գնել և որդու հետ մեկնել Բուլղարիա: