Սա փռշտացող նախագիծ է

Սա փռշտացող նախագիծ է

Կառավարության հեղինակած «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը խորհրդարանի արտահերթ նիստում բուռն քննադատության ենթարկվեց, ընդ որում՝ իշխող ՀՀԿ-ական պատգամավորները գերազանցեցին ընդդիմադիրներին։



Նախագծով առաջարկվում է բարձրացնել ծխախոտի և օղու արտադրության, ինչպես նաև վառելիքի տեսակների ակցիազային հարկիդրույքաչափերը, ինչը, բնականաբար, շղթայական թանկացումների կհանգեցնի։



Կառավարության նախագիծը քարը քարին չթողեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հակոբ Հակոբյանը, նա վրդովվեց՝ սա «փռշտացող նախագծերից է»: Նա նշեց, որ փոխանակ կառավարությունը վերլուծի և տեսնի, թե էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեպքում երկրում աղքատության ինչ մակարդակ է լինելու, ինչ փոխհատուցում պետք է տրամադրել բնակչությանը, որպեսզի աղքատության ցուցանիշը չբարձրանա, բերել ու նոր թանկացում է անում:



«Մի տեսակ ձնագնդի եք սարքում, հիմա էլեկտրաէներգիան է թանկանում, հունվարից այս օրենքը ուժի մեջ կմտնի, իսկ հաջորդ տարվա աշնանը մեկ ուրիշ բան կանեք, հետո՞»։
Հակոբյանը չհամաձայնեց Կառավարության ներկայացուցչի հիմնավորմանը, թե նախագծով Հայաստանի ակցիզային հարկի դրույքաչափերը հասցվում են ԵՏՄ դրույքաչափերին:



«ԵՏՄ-մետմ չկա, երբ խոսում եք ԵՏՄ-ի մասին, ամեն երկիր իր գինն ունի և իր ստրատեգիան ունի, որպեսզի այս օրենիքն ԱԺ-ն դեմ չքվեարկենք, կառավարությունը պետք է լուրջ գործողություններ անի»։