Բորդյուժայի հայտարարությունը լուրջ նախազգուշացում է Ադրբեջանին. Շարմազանով

Բորդյուժայի հայտարարությունը լուրջ նախազգուշացում է Ադրբեջանին. Շարմազանով

Հոսանքը չի կարող թանկանալ 17 դրամով, որքան էլ Հայաստանի էլեկտրական ցանցերի տնեօրենը Բիբինը պնդի: Այս մասին Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Բիբինի խոսքին, թե՝ 6.93 դրամի թանկացման դեպքում հնարավոր են հոսանքազրկումներ, ասաց. «Ես հակված եմ ավելի շատ հավատալու Ռոբերտ Նազարյանին՝ որպես պրոֆեսիոնալի, և կարծում եմ, որ 17 դրամը շատ թանկ է, և եթե հանձաժողովը որոշել է այդպես, սեփականատերերը, Գործադիր տնօրենը պետք է աշխատեն այն կանոններով, որը նրանց համար համապատասխան լիազոր ներկայացուցիչ հանձաժողովն է ներկայացրել»:

Ի պատասխան հարցի՝ որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ՝ վատ չի՞ զգում, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի տնօրենը ո′չ միայն չներկայացավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին, այլև՝ սպառնալից նամակ էր ուղարկել հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, Էդուարդ Շարմազանովն ասաց.



«Ձեր նշած պաշտոնյայի հայտարարությունների և վարքագծի հետ կապված թե ՛ Աժ նախագահը, թե՛ Ռոբերտ Նազարյանն իրենց կարծիքը արտահայտել են, և ես ավելացնելու բան չունեմ»:



Շարմազանովն իր խոսքում անդրադարձավ նաև Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի քաղաքական կողմին, նշելով, որ Բաքվի եվրոպական խաղերը լավ փաթեթավորված շուու էին և ցույց տվեցին, որ կա երկու Ադրբեջան: 



«Եվրոպական օլիմպիական խաղերը ավելի հստակ ու հրապարակային, բացահայտ ցույց տվեցին Ադրբեջան պետության իրական դեմքը»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Անդրադառալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդոյուժայի հայտարությանը, ըստ որի՝ եթե Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվի, Հայաստանը ՀԱՊկ-ից լրացուցիչ օգնություն կստանա, ՀՀԿ խոսնակը նկատեց. «Պարոն Բորդյուժայի այս հայտարարությունը դիտարկում եմ որպես ուղիղ ազդակ Ադրբեջանին՝ ՀԱՊԿ-ի կողմից, և, ինչու՞ ոչ, համանախագահ երկրների կողմից, որովհետև մեկ անգամ չէ, որ այս ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը խոսել է խնդրի ռազմական լուծման մասին, և այդ իմաստով երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարում է, որ հավելյալ օժանդակություն կցուցաբերվի, դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի դաշնակիցն է, և Հայաստանը կարող է իր գործընկերներից աջակցություն ակնկալել: Այսինքն՝ Բորդյուժան հասկանալ տվեց, որ որևէ լարում ընդունելի չէ և դատապարտելի է հենց ՀԱՊկ-ի կողմից»:



հարցին՝ կա՞ , արդյոք, պատերազմական գործողությունների վտանգ, եթե նման հայտարարություններն ուղղակի հնչեցնելու համար են, ՀՀԿ խոսնակը պատասխանեց, որ քանի դեռ հակամարտությունը վերջնական խաղաղության պայմանագրի կնքման փուլում չէ, տեսականորեն նման վտանգ միշտ էլ կա, սակայն ես լայնածավալ պատերազմական գործողությունները բացառում եմ և′ տեսականորեն, և′ գործնականում»: