Նոր մանրամասներ են հայտնի դառնում Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած հանդիպումից

Նոր մանրամասներ են հայտնի դառնում Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած հանդիպումից

Նոր մանրամասներ են հայտնի դառնում նախորդ օրը Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած հանդիպումից: Ըստ մեր աղբյուրների` բոլորին հետաքրքրել է երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հարցը. ո՞վ է այն լինելու: Հարցին սպառիչ պատասխան չի տրվել, ասվել է` պետք է գլխավոր շտաբը որոշի: Այսինքն` նոր Սահմանադրությամբ ընդլայնվում են Զինված ուժերի գլխավոր շտաբի լիազորությունները, ինչն էլ հասկանալի է դարձրել Ղարաբաղից Մովսես Հակոբյանի «տարհանումը»: Երբ ասվել է, որ «ընտրիչների» ինստիտուտը կազմված է լինելու ինչպես մարզային, այնպես էլ Սփյուռքի ներկայացուցիչներից, հանդիպման մասնակից Խաչատուր Քոքոբելյանն ընդվզել է: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահն ու փորձագետն ասել են` դեռ վերջնական չէ, որոշված չէ անգամ, թե կառավարման որ մոդելն է նախընտրվելու` կիսանախագահակա՞ն` ուժեղացված պառլամենտով եւ վարչապետով, թե՞ խորհրդարանական` «անգլիական թագուհի»-նախագահով: