Հարեւան կուսակցությունները բողոքում են, որ ԲՀԿ-ն շատ էժան է վարձակալել իր գրասենյակը

Հարեւան կուսակցությունները բողոքում են, որ ԲՀԿ-ն շատ էժան է վարձակալել իր գրասենյակը

Ձեր հարեւան կուսակցությունները բողոքում են, որ ԲՀԿ-ն շատ էժան է վարձակալել իր գրասենյակը` այդքան կենտրոնական տեղում. ամսական 125 հազար դրամ, հարցրինք Աբրահամ Մանուկյանին: «Պարզ չկամություն: Իսկ դուք գիտե՞ք, թե շենքն ինչ վիճակում է մեզ հանձնվել»: Դա կապ չունի: Իսկ ե՞րբ եք գրասենյակը «շահագործելու»: «Գրասենյակը ոտքից գլուխ պատրաստ է, մնացել է գույքը դնենք` վերջ»: Առյուծներով-բանով, շենշող քանդակներո՞վ: «Չէ, չէ` փայտով-բանով, շատ գեղեցիկ, մակարդակով»: Ո՞վ է վճարել այդ ամենի համար, դարձյալ հայոց կառավարությո՞ւնը` յուր վարչապետ, ձեր լավ բարեկամ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: «Լա՜վ, էլի, իհարկե` ոչ, նորից չկամություն. մեր ֆրակցիայի բոլո՜ր անդամներն էլ իրենց լուման ներդրել են գրասենյակի վերանորոգման գործում»: Ասում են` շատ թանկ է նստել այդ «լուման». 100 միլիոն դրամ: «Դա արդեն մեր խնդիրն է, համ էլ կոմերցիոն գաղտնիք է»: