ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը հաջողվել է հաղթել ադրբեջանական «օկուպացիային»

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը հաջողվել է հաղթել ադրբեջանական «օկուպացիային»

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների ասուլիսը։ Նրանք այս անգամ ԵԽԽՎ-ից վերադարձել էին ոգևորությամբ և, ըստ էության, հաղթանակ արձանագրած՝ ընդդեմ ադրբեջանցիների։ Այն խնդրահարույց և մեզ համար վտանգավոր ձևակերպումը, որ տեղ էր գտել Ադրբեջանի պարտավորություննեին վրաբերող զեկույցում, որտեղ Վեհաժողովը Հայաստանը ճանաչում է որպես Ադրբեջանի յոթ շրջաններն ու Լեռնային Ղարաբարը օկուպացրած երկիր, փոխվել է։ Նշենք, որ մինչ Ստրասբուրգ մեկնելը, պատվիրակությունը հայաստանյան մամուլում ակտիվ քննադատության ենթարկվեց, թե լավ չեն աշխատել և չեն կարողացել ժամանակին կանխել այդ ձևակերպումը։



ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում նրանց, փաստորեն, հաջողվեց ուղղել այդ բացթողումը կամ թերացումը, ինչը, ըստ նրանց, հետևանք էր ադրբեջանական հզոր լոբբինգի և նրա, որ Ադրբեջանը մեծ ճնշում ունի Վեհաժողովի վրա և իր հզոր ազդեցության տակ է պահում Եվրոպայի խորհուրդը։ Ասել է թե, Ադրբեջանն ինքն է յուրովի «օկուպացիայի» ենթարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը։ Ի վերջո, ձայների 85-75 հարաբերակցությամբ ԵԽԽՎ լիագումար նիստում հանվել է Հայաստանի համար վտանգավոր այդ ձևակերպումը զեկույցից։



Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդակյանն ասաց, որ նստաշրջանը իրենց պատվիրակության համար պատասխանատու էր և ծանրաբեռնված։ ատվիրակությունը այս անգամ ներկայացված էր յոթհոգանոց կազմով։



«Պատվիրակությունը շատ լուրջ աշխատանք ուներ կատարելու, ես կասեի՝ մարտահրավեր, որովհետև գլխավոր խնդիրը Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների վերաբերյալ զեկույցն էր, որ դրված էր լիագումար նիստի օրակարգում, և այդ զեկույցը, առաջին հերթին, գերնպատակ ուներ՝ ոչ թե անդրադառնալ Ադրբեջանի ժողովրդավարական հաստատություններին ևիրական իրավիճակին, այլ այդ զեկույցում զետեղել «Հայատսանի կողմից Լեռնային Ղարաբաղի և յոթ հարակից շրջանների օկուպացիայի» վերաբերյալ նախադասությունը»,-ասաց նա՝ նշելով, որ դրա համար արդբեջանական, թուրքական և հարակից պատվիրակությունները հսկայական աշխատանք էին կատարել՝ ներդնելով իրենց ֆինանսական և դիվանագիտական բոլոր լծակները։



Ըստ Նաղդալյանի՝ ի վերջո ադրբեջանիցները անգամ դա չթաքցրեցին, որովհետև Ադրեբջանի պատվիրակության ղեկավարը, երբ տեսավ, որ ամբողջությամբ կորցնում է այդ կետերը, դիմեց Վեհաժողովին՝ խնդրելով, որ ինչ ուզում են, կարող են ասել և գրել, միայն թե այդ նախադասությունը, որ իմաստն է այդ զեկույցի, պահպանվի։
Այնուհետև Նաղդալյանը հատ-հատ անդրադարձավ իր գործընկերների կողմից կաատարված աշխատանքին՝ դրանք բարձր գնահատելով։ Պատվիրակության ՀՀԿ-ական ղեկավարը հատկապես առանձնահատուկ գնահատանքով նշեց իր ընդդիմադիր գործընիերների՝ ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանի, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի և ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանի կատարած աշխատանքը, ովքեր անդամակցում են տարբեր խմբերի։ Բացի այդ՝ Նաղդալյանը այս հաջողության գրավականը համարեց նաև սփյուռքի, ԱԳՆ-ի/դեսպանությունների և պատվիրակության անդամների եռամիասնությունը այս հարցում, քանզի առաջին անգամ նրանք կարողացան միասնաբար և արդյունավետ աշխատել։



«Ես ուզում եմ ընդգծել՝ մեկ առ մեկ դժվարին աշխատանք է եղել Նաիրա Զոհրաբյանի աշխատանքը, քանզի ես, ինքը և Վահան Բաբայանը անդամակցում ենք Եվրոպայի պահպանողականների քաղաքական խմբին, որը բարդագույն խումբ է, որտեղ մենք համարյա բնական դաշնակից չունենք։ Լիբերալ-դեմոկրատների խումբը, որ Հայաստանի նկատմամբ հաճախ հանդես է գալիս քննախույզ, ոչ նպաստավոր հարցադրումներով, և այս խմբում հսկայական աշխատանք կատարեց Լևոն Զուրաբյանը։ Ուզում եմ առանձնահատուկ նշել նաև Սոցիալիստների խմբի աշխատանքը, քանզի նրանք մեծագույն հենարան դարձան մեծ համա։ Այստեղ մեծ շխատանք տարավ Արմեն Ռուստամյանը, և նրանք մեզ տվեցին 26 ձայն»,-ասաց նա՝ նշելով նաև ՀՀԿ-ից Արփինե Հովհաննիսյանի և ՕԵԿ-ից Մհեր Շահգելդյանի կատարած աշխատանքի մասին Ժողովրդական կուսակցությունների խմբում։ Այստեղից ևս մեր օգտին ձայներ են եղել, թեև ավելի քիչ չափով, քան Սոցիալիստների խմբից։



Այս ասուլիսներին սովորաբար չմասնակցող ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ ինքն այս անգամ որոշել է մասնակցել՝ հատուկ մի քանի շեշտադրումներ անելու։ Ըստ նրա՝ ԵԽԽՎ-ն դարձել է Միլի մեջլիսի դուստր ձեռնարկությունը, քանզի Ադրբեջանը պատանդ է պահում Եվրոպայի խորհուրդը, իսկ Ադրբեջանի նախագահն էլ մատ է թափ տալիս Վեհաժողովի վրա։



Hraparak.am-ի դիտարկմանը, թե ամեն անգամ, երբ Հայաստանի կողմից որևէ ձախողում է արձանագրվում ԵԽԽՎ-ում, մեր պատվիրակության ղեկավարները դա բացատրում են արդբեջանական լոբբինգով, հիմա ի՞նչ պատահեց, այդ լոբբինգ չաշխատե՞ց, թե պատվիրակությունն ուղղակի դրան դիմակայելու մեթոդներ է գտել, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց․ «Թյուր տպավորություն է, թե ԵԽԽՎ-ում լրջագույն մթնոլորտ է փոխվել։ Ես դրա համար ասացի՝ ես շարունակում եմ Եվրոխայի խորհուրդը համարել Ադրբեջանի Միլի մեջլիսի դուստր ձեռնարկություն։ Պարզապես մենք կարողացանք մեր ճիշտ ու գրագետ համախմբան արդյունքում, նաև այն արդյուքում, որ արդբեջանական պատվիրակության ղեկավարը դահլիճում ուղղակիորեն մատ էր թափ տալիս եվրոպացի պատգամավորի վրա և ասում էր՝ «Դուք վճարված եք և պիտի քվեարկեք», մենք կարողացանք, կրկնում եմ, բազմաթիվ կոմպոնենտների համադրության արդյունքում հասնել նրան, որ այդ ձևակերպումը հանվի, բայց որ Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել Եվրոպայի խորհուրդը, դրանում թող որևէ մեկը չկասկածի»։



Ըստ Զոհրաբյանի՝ ինքը բնավ չասաց, թե ադրբեջանական լոբբինգը վատ է աշխատել, ավելին, անգամ այն պատգամավորները՝ իրենց լոբբիստներից, ովքեր այս նստաշրջանին չէին եկել, նրանց համար տոմս է գնվել հատուկ, որպեսզի երեկոյան հասնեն քվեարկության, բայց նրանք այս անգամ չկարողացան իրավիճակ փոխել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ