«Միշիկո, գնա տուն». Օդեսայում ֆլեշ-մոբով ծաղրել են Սաակաշվիլիին | տեսանյութ

«Միշիկո, գնա տուն». Օդեսայում ֆլեշ-մոբով ծաղրել են Սաակաշվիլիին | տեսանյութ

Օդեսայի նահանգապետարանի շենքի մոտ նախօրեին մի խումբ ակտիվիստներ ֆլեշ-մոբ են անցկացրել, որի ընթացքում երկինք է բաց թողնել մեծ փուչիկ՝ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի պատկերով՝ փողկապը ծամելիս: Փուչիկի մյուս կողմում գրված է եղել՝ «Միշիկո, գնա տուն»: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով 1News-ին:



Փուչիկը բաց է թողնվել «Ցտեսություն, մեր քնքուշ Միշա, վերադարձիր քո հեքիաթային անտառը» երգի տակ:



Սա առաջին նմանատիպ ակցիան չէ: Օրեր առաջ մեկ այլ շարժում ցույց էր արել՝ պահանջելով Մ. Սաակաշվիլիի հրաժարականը: