Այս տարվա հինգ ամիսներին Հայաստանին տրամադրվել է 13.9 մլն. դոլարի մարդասիրական օգնություն

Այս տարվա հինգ ամիսներին Հայաստանին տրամադրվել է 13.9 մլն. դոլարի մարդասիրական օգնություն

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2015 թ. հունվար-մայիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 812.2 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 6.6 մլրդ. դրամ կամ 13.9 մլն. ԱՄՆ դոլար:



ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների փոխանցմամբ՝ ստացված օգնության 39.0%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 10.4 %-ը` մանածագործական իրերը, 12.7%-ը` սարքեր և ապարատները, 9.1%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 7.7%-ը` մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմները, 3.8%- ը` կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ, իսկ 17.3%-ը` մնացած ապրանքները:



Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 27.1%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին: Նախորդ տարվա համեմատությամբ Ավստրալիայի կողմից մեր երկրին տրամադրված օգնության ծավալներն աճել են շուրջ 1.6%-ով:



Միևնույն ժամանակ, Ավստրալիային բաժին է ընկել Հայաստանին փոխանցված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալի 17,9%-ը, Եվրամիության երկրներին` 23%-ը, ԱՊՀ երկրներին` 0,3%-ը: