Գյումրիում սպանված Ավետիսյանների գործը մի քանի օրերի ընթացքում կփոխանցվի հայկական կողմին

Գյումրիում սպանված Ավետիսյանների գործը մի քանի օրերի ընթացքում կփոխանցվի հայկական կողմին

Գյումրիում սպանված Ավետիսյանների գործը մի քանի օրերի ընթացքում կփոխանցվի հայկական կողմին: Մեր տեղեկություններով, գործը փոխանցելու մասին ռուսական կողմի հայտարարությունից հետո բարձր մակարդակով բանակցություններ են ընթանում փոխանցման ժամկետների եւ ուղիների վերաբերյալ: Եվ ահա, վերջապես, կողմերը եկել են համաձայնության: Մեզ հայտնի դարձավ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի գլխավոր դատախազները պայմանավորվել են, որ Պերմյակովի գործը հայկական կողմին փոխանցումը հնարավորինս արագ կազմակերպելու համար այն ՌԴ քննչական մարմնից միանգամից կփոխանցվի ՀՀ քննչական մարմնին, այլապես մինչեւ գործը ՌԴ դատախազությունը վերցներ քննչականից, այն փոխանցեր ՀՀ դատախազությանը, վերջինս էլ՝ ՔԿ-ին, հավելյալ ժամանակ կանցներ, եւ քննությունը կձգձգվեր: