«Իռենի ճեղքը» վեպը հասանելի է նաեւ հայ ընթերցողներին (լուսանկարներ)

«Իռենի ճեղքը» վեպը հասանելի է նաեւ հայ ընթերցողներին (լուսանկարներ)

Երեկ Կալումե փաբում տեղի ունեցավ Լուի Արագոնի «Իռենի ճեղքը» վեպի շնորհանդեսը։ Գրքի շապիկի ձևավորման հեղինակն է՝ Սամվել Սաղաթելյանը, թարգմանիչը՝ Նազենի Ղարիբյանը։ Ինչպես թարգմանիչն է գրքի վերջաբանում նշում «Իռենի ճեղքը» (Le Con d’Irene) առաջին անգամ տպագրվել է 1928 թ., անստորագիր` Անդրե Մասոնի էրոտիկ նկարազարդումներով: Գրքույկը մեծ աղմուկ է հանում` ընդհուպ մինչեւ դատավարություն: Ոստիկանությունն այն արգելում է, և Արագոնը ստիպված է լինում դատարանում հրաժարվել հեղինակ լինելուց: Հրապարակավ Արագոնը երբեք չի ասել, որ վիպակի հեղինակն է, միայն մասնավոր զրույցներում է խոստովանել: Վեպի իրական սյուժեն ֆրանսիական երկաթյա մայրիշխանության եւ, ընդհանրապես` կանացի պոտենցիայի հաղթարշավի գիտակցության նկարագրությունն է: Երեք սերունդ` բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստով կաթվածահար տղամարդը ականատես է իր ընտանիքի կանանց աստիճանական փչացմանը. աստվածավախ կնոջից մինչեւ կնասեր դուստրը` Վիկտուարը եւ հեշտամոլ թոռնուհին` Իռենը»: Ընդամենը 100 օրինակ տպագրված վեպը հնարավոր կլինի ձեռք բերել Բյուրոկրատ և Արտբրիջ գրախանութներում։ 



Լուսանկարները՝ Սոնա Ադամյանի