Սեքս-սկանդալի երկրորդ հերոսը Շարմազանո՞վն է

Սեքս-սկանդալի երկրորդ հերոսը Շարմազանո՞վն է

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը կալանավորված է ՀՀԿ-ական պատգամավորներին սեքսուալ բնույթի տեսանյութերով շանտաժի ենթարկելու համար: Մեղադրանքը հստակ է՝ շորթում (ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդված), իրավապահների գործողությունները՝ կոնկրետ, եւ հազիվ թե որեւէ մեկը կասկածի, որ ԱԱԾ-ն ունի հիմքեր նման հոդված կիրառելու համար: Մյուս կողմից՝ դեպքի շուրջ քար լռություն է, ՀՀԿ-ական պատգամավորներ Հովհաննես Սահակյանի եւ Արտակ Դավթյանի հերքումները չհաշված: Նրանց անունները, ինչպես հայտնի է, որպես սեքս-տեսարանների գլխավոր հերոսների, սկսեցին շրջանառվել վերջին օրերին: ԱԱԾ-ն հրաժարվում է որեւէ տվյալ հաղորդել:



Նույնիսկ Տիգրան Առաքելյանի փաստաբանի անունն են թաքցնում նրա հարազատները, իսկ ինքը՝ Տիգրանը, հրաժարվում է ցուցմունքներ տալուց եւ մեղադրանքը չի ընդունում, միեւնույն ժամանակ որեւէ կերպ չի արդարանում: ՀԱԿ-ում եւ ՀՀԿ-ում աշխատում են չխոսել գործի մասին, պատճառաբանելով, թե տեղյակ չեն, ինչը զարմանալի է: Հովհաննես Սահակյանն ու Արտակ Դավթյանը վերջին դեմքերը չեն, եւ գոնե նրանց մասով պետք է որ քննարկում եղած լիներ կամ էլ յուրայինների կողմից կատաղի պաշտպանություն, ինչը չկա: Տիգրան Առաքելյանն էլ ոստիկանների հետ բախումների ժամանակ միշտ ՀԱԿ փաստաբանների պաշտպանության ներքո է եղել, բայց այս անգամ ՀԱԿ իրավաբանները նրանից կամ ձեռք են քաշել, կամ ցույց են տալիս, թե ձեռք են քաշել: Սակայն սա չփրկեց ՀԱԿ-ին քաղաքական շահարկումից, եւ երեկ լուրեր տարածվեցին, թե, իբր, սա ՀԱԿ ակտիվի կողմից կազմակերպված վարկաբեկման կամպանիա է՝ ընդդեմ ՀՀԿ տեսանելի դեմքերի: Այս ամենն ապացուցում է, որ երկու կողմն էլ լռելու լուրջ պատճառներ ունեն, որոնք փորձեցինք բացահայտել, օգտվելով իրավապահ շրջանակին մոտ մեր աղբյուրներից եւ զուտ տրամաբանական դատողություններից:



Տիգրան Առաքելյանը Մոսկվայում էր արդեն մոտ երկու ամիս: Կուսակիցների հետ, մեր տեղեկություններով, չի շփվել: ՀՀԿ-ական պատգամավորների հետ՝ առավել եւս: Այստեղից տրամաբանական է եզրակացնել, որ սեքսուալ տեսարանների նկարահանումները, եթե այդպիսիք, իհարկե, եղել են, կազմակերպվել են ներկայում խիստ մոդայիկ վիրտուալ եղանակով: Դա կարող էր լինել, ասենք, սկայպի խցիկի առաջ՝ Մոսկվայից ինչ-որ թեթեւաբարո կանանց կամ աղջիկների մասնակցությամբ: Հազիվ թե թեթեւաբարո կանայք կարողանային առանձին-առանձին բռնացնել եւ խոսեցնել երկու ՀՀԿ-ականներին: Թերեւս պատգամավորները երկուսով էլ եղել են սենյակում: Դեպքին հաջորդած օրերին ՖԲ-ում վարկած շրջանառվեց, որ Տիգրանը ոչ թե անձամբ է շանտաժի ենթարկել ՀՀԿ-ականներին, այլ զգուշացրել է նրանց, որ կա նման տեսանյութ: Սա ամբողջությամբ տեղավորվում է մոսկվացի կանանց սցենարում: Թե ինչպես է հայտնվել այս սկայպ-տեսանյութը Տիգրանի մոտ, դժվար չէ պատկերացնել: Մեր տեղեկություններով, ՀԱԿ ակտիվիստը փորձել է զգուշացնել այս մասին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալներից մեկին, որն էլ հայտնել է ԱԱԾ: Մի հարց, այնուամենայնիվ, մնում է չպարզված:



Անհավանական է, որ Հովհաննես Սահակյանը եւ Արտակ Դավթյանը միասին, ասենք, Սահակյանի ԱԺ աշխատասենյակից սկայպ-զրույց եւ էրոտիկ տեսարաններ կազմակերպեին ռուս «պուտանկաների» մասնակցությամբ, այն պարզ պատճառով, որ շատ էլ մտերիմ չեն: Հովհաննես Սահակյանն ավելի մտերիմ է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, որին հաստատ ավելի կվստահեր, քան Դավթյանին: Այստեղից ենթադրություն. սկայպի տեսանյութի մյուս հերոսը Դավթյանը չէ, այլ ՀՀԿ նախագահին ավելի մոտ կանգնած անձ, որի անունը խնամքով թաքցնում են շահարկումից: Ի դեպ, ՀՀԿ խոսնակի հեռախոսը ողջ օրը լռում էր, եւ ավելի հստակ տեղեկություն այս տեսարանին նրա մասնակցության մասին ստանալ չհաջողվեց: Չի բացառվում, որ Արտակ Դավթյանի անունը հենց նույն ՀՀԿ-ական շրջանակից էլ մամուլ է նետվել՝ ուղղությունը շեղելու համար:



ՀԳ. Մեր տեղեկություններով, մոսկվացի «պուտանկաներից» մեկը մանկահասակ երեխա է, այնպես որ, այս պատմությունից նաեւ լուրջ մեղադրանքի հոտ է գալիս: Ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի՝ իրակա՞ն է եղել սեքսը, թե՞ վիրտուալ: Մանկապղծությունը մնում է մանկապղծություն: