Արամ Մանուկյանին հարվածողը դատապարտվել է մեկ ամսվա ազատազրկման

Արամ Մանուկյանին հարվածողը դատապարտվել է մեկ ամսվա ազատազրկման

Վերաքննիչ դատարանն օգոստոսի 24-ին մերժել է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու մեջ մեղադրվող Արշակ Սվազյանի պաշտպան Լիանա Բալյանի բողոքը: Փաստաբանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, համաձայն որի՝ Արշակ Մանուկի Սվազյանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրան դատապարտել են կալանքի մեկ ամիս ժամկետով: Փաստաբանը բողոքարկել էր այս դատավճիռը՝ վերաքննիչ դատարանից խնդրելով Արշակ Սվազյանի նկատմամբ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Փաստաբանը ասաց, որ դեռ հայտնի չէ՝ իր պաշտպանյալը կբողոքարկի, թե ոչ Վերաքննիչի վճիռը, եթե Վճռաբեկ դատարան մեկ ամսվա ընթացքում բողոք չներկայացնեն, ապա Մանուկ Սվազյանը մեկ ամիս կանցկացնի քրեակատարողական հիմնարկներից մեկում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ: